This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Ընթերցողներ Գրախանութներ Լուսանկարներ



 

 

 

 

   

ԹԵ ԻՆՉՊԵՍ «ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍ» ԽԱՂԻ OԳՆՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԵՑԻՆՔ ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻԻ ՎԻՊԱԿԸ

ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ…

 Մի բժիշկ Բիանկի է լինում` Վարեզե քաղաքից: Նա առևտրական ներկայացուցիչ էր և շաբաթվա ութ օրերից վեցը շրջում էր ողջ Իտալիայով` դեպի Արևմուտք, Արևելք, Հարավ և Հյուսիս`վաճառելով ծաղիկներ: Երեքշաբթի օրերին վերադառնում էր տուն, իսկ ուրբաթ երեկոյան նորից ճանապարհ սլանում: Ամեն անգամ, երբ չպետք է վերադառնար, նրա որդին ասում էր.

-Խնդրում եմ, քեռի՛, ամեն երեկո մի գիրք կպատմես:

Այս կատուն չէր կարողանում քնել առանց մահճակալի, իսկ պապիկն արդեն հարյուր անգամ կարդացել էր իր լսած բոլոր գրքերը: Այսպիսով, ամեն առավոտ` ուղիղ ժամը մեկին, որտեղ էլ լիներ դեղագործ Բիանկին, զանգահարում էր Վարեզե և քանի հեքիաթ պատմում իր որդուն: 

Ավելին

 

 

 

 

   

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ ՋԵԼՍՈՄԻՆՈՅԻ ՀԵՏ

 

ՎԱ՜Յ

Մոռացել է տրամվայ նստել,

Եվ դպրոց նա չի գնացել,

Դպրոցում բացակա է ստացել

Ու դպրոցից հեռացվել:

Տիգրան Հարոյան, Անի Թումասյան

                 ***


Ավելին

 

 

 

 

   

Հեղինակ՝ Լուսե Հակոբյան

ԱՆՄԱՀԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դաշտում ծնվել էր չքնաղ արքայադուստրը` մանուշակը, որին կոչեցին Լիա։ Նա հրաշագեղ էր, քաջ և անպարտ։ Նրանց թագավորությունն անվանում էին Քնքշաբույր թագավորություն։ Վիշապածաղիկների թագավորությունը պարբերաբար պատերազմում էր Քնքշաբույր թագավորության հետ, քանզի վիշապածաղիկներն ուզում էին արմատախիլ անել քնքշաբույր ծաղիկներին և տիրանալ նրանց տարածքին։ Օրերից մի օր, երբ պատերազմ հայտարարվեց, մարտի դաշտ դուրս եկավ նաև արքայադուստր Լիան և իր կախարդական զենքով պատժեց վիշապածաղիկներին։ Այդ օրվանից ի վեր նրանց թագավորությունը դարձավ անմահական։ 



ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ.

1. Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոց
2. Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց
3. Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց
4. Երևանի Ստ.Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոց
5. Վարդանանք կրթահամալիր
6. Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ166 հիմնական դպրոց
7. «Տաթև» դպրոց
8. «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ
9. Երևանի Հովհ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոց
10. Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց
11. Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց
12. Մայիսյանի միջնակարգ դպրոց
13. Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
14. Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց

 

   

 



1234>>


ԿԱՐԴԱՑԵ՞Լ ԵՍ
Քամին ուռիների մեջ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
Միջոցառում չկա
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Յուլիա Հակոբյան
Գիրք մի փոքրիկ աղջկա մասին, որի համար յուրաքանչյուր օր հրաշքներով լի էր։ Գեղեցիկ աղջիկ գեղեցիկ բնության մեջ։

Ադրիանա Խաչիկյան
Ես շատ հավանեցի այս գիրքը։ Այն շատ հուզիչ էր, բայց շատ բարի ավարտով։ Հայդին, շատ բարի, ընկերասեր, նվիրված եւ հոգատար աղջնակ է։ Շատ հուզվեցի, երբ Հայդին ստիպված էր իր ծեր պապին մենակ թողնել իրենց լեռնային գյուղում։

Էմիլի Դոլխանյան
Այս պատմությունը ինձ անչափ դուր եկավ: Յոհաննա Սփիրիի այս ստեղծագործությունը ուսուցանում է, որ երբեք չպետք է հանձնվել: Եա այս ստեղծագործությունը շատ հավանեցի:

Նատալի Բասմաջի
Պատմությունը մի հինգ տարեկան աղջնակի` Հայդիի մասին է: Նա շատ բարի աղջիկ է, քանի որ անմիջապես ցանկացավ հոգ տանել փիսիկների մասին: Նրան շատ է դուր գալիս լեռների լանջերին սփռված Մայնֆրեդ գյուղը:

Անահիտ Կարապետյան
Գիրքը զվարճալի է: Հայդին իսկապես լավ ընկերուհի և լավ թոռնիկ էր իր պապիկի համար : Ես կուզենայի ապրել Հայդիի հետ մի հարկի տակ և իր հետ սովորել այն,ինչը մեզ համար հետաքրքիր կլիներ:

Աննա Նիկողոսյան
Shat hrashali patmutyun, vor@ inc shat dur ekav. Poqrik Haydin shat er sirum ir papikin ev patrast er amen inch anel, vorpeszi ir papik@ urax liner. Na shat @nkeraser er, bari ev azniv. Shat kuzei, vorpeszi Haydii nman @nker unenayi. Poqrik axjnakin irenc gyuxum sirum ein bolor@. Erb kardaci ayd girq@ es nuynpes shat sireci Haydiin.

Կարեն Բաղդասարյան
Շատ հուզիչ պատմություն է կարդում եմ այս գիրքը արդեն 2-րդ անգամ,այս գիրքը ես կարդացել էի անգլերենով Կարդացեք բոլորդ:



            © 2014-2017 Zangak 97