This page uses Javascript. Your browser either doesn't support Javascript or you have it turned off. To see this page as it is meant to appear please use a Javascript enabled browser.
 
 
 
  
 
 
Գլխավոր Ծրագրի մասին Գրապահարան Ընթերցողներ Գրախանութներ Լուսանկարներ



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՑԻ ՄԱՍԻՆ | շնորհանդես

Երբևէ լսե՞լ եք խուճուճիկ մազերով Ֆրանցի մասին: Նա մեր ամենափոքր ու ամենափխրուն հերոսներից մեկն է։ Չգիտես ինչու շարունակ տարբեր իրավիճակների մեջ է հայտնվում: Նույնիսկ մտածում են, որ նա փոքրիկ աղջիկ է: Մի խոսքով, զվարճալի արկածները նրանից անպակաս են։ Դե իսկ Ֆրանցի հարազատները միշտ էլ պատրաստ են օգնելու հաղթահարել ցանկացած խնդիր։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։00-ին, համեցե՛ք «Զանգակ» գրատան Աբովյանի մասնաճյուղ' ծանոթանալու Ֆրանցի արկածներին ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու:

Սիրով կսպասենք։

   

 



 

 

   

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՋԵՐՈՆԻՄՈ ՍՏԻԼՏՈՆԻ ՀԵՏ

Ամեն ինչ կատարվեց մի մկնային կեսօր, երբ երեխաները հանդիպեցին Մկների կղզու ամենահայտնի հրատարակիչ ՋԵՐՈՆԻՄՈ ՍՏԻԼՏՈՆԻ հետ: Ջերոնիմոն պատմեց հրատարակչի իր մասնագիտության, նախընտրած գրքերի, սիրած երաժշտության, հրատարակչական նոր ձեռքբերումների և իր աներևակայելի արկածների մասին: Ջերոնիմոն Ստիլտոնը շատ յուրահատուկ էր նկարագրում գրքերի հանդեպ ունեցած իր սերը, ինչն անշուշտ չէր կարող չփոխանցվել երեխաներին: 



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՋԵՐՈՆԻՄՈ ՍՏԻԼՏՈՆԻ ՀԵՏ

Ողջո՜ւյն, դուք ճանաչո՞ւմ եք Ջերոնիմո Ստիլտոնին: Հրատարակիչ է: Միանգամայն նորմալ մարդ է, այսինքն՝ մուկ: Սիրում է դասական երաժշտություն, լավ գրքեր, ավանդական խոհանոց, հագնում է պիջակ և կրում՝ փողկապ… արկածներ չի սիրում, բայց միշտ հայտնվում է աներևակայելի պատմությունների մեջ: 
Հուլիսի 6–ին բոլորիս սպասվում է մի մկնային կեսօր Մկների կղզու ամենահայտնի հրատարակիչ ՋԵՐՈՆԻՄՈ ՍՏԻԼՏՈՆԻ հետ:

Երբ՝ հուլիսի 6, ժամը 13:00
Որտեղ՝ ԶԱՆԳԱԿ գրատան Ռիոյի տաղավար (Փափազյան 8, «Ռիո մոլ», 2–րդ հարկ, «Սինեմա Սթար» կինոթատրոնի տարածք)

   

 



 

 

   

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ 2018 ծրագրի գրքույկ

ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ 2018 ծրագրի գրքույկը ներառում է գրական միջոցառումների ցանկը և բովանդակությունը, ծրագրում ընդգրկված գրքերի նկարագրությունը եւ մասնակից գրախանութների ցանկը:
    

Ծրագրի գրքույկը կարող եք ներբեռնել այստեղ:  



1234>>


ԿԱՐԴԱՑԵ՞Լ ԵՍ
Հեքիաթներ հեռախոսով
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
Միջոցառում չկա
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Thumbnail Slider


Կարծիքներ

      
Հովհաննես Զաքարյան
Ays patmutyuny kardalov imaca vor vat u char kiny karox e amenalav amusnu dardnel caragort. Dra hamar mard petqa inqy mtati u ani ayn amenu inch vor uzum e.

Նազենի Հակոբյան
Մակբեթը լավ մարդ էր: Իսկ նրա լեդի Մակբեթը ոնց որ ամենաչար վհուկը լիներ: Նրա պատճառով Մակբեթը սպանվեց: Կյանքումս այսպիսի դաժան պատմություն չէի կարդացել:

Լիլիթ Մինասյան
Մակբեթը շատ բարի մարդ էր: Սակայն երբ լսեց կնոջը և սպանեց թագավորին, ձգտեց դեպի չար կողմը: Դրա համար նա սպանվեց Մակդուֆի և Մալքոմի կողմից:

Մարինե Թոխյան
Մակբեթը չար մարդ չէր նա ուղղակի կուրորեն հավատում և լսում էր իր կնոջը: Նա պատժվեց մեղք գործելու համար:

Գոռ Մանուկյան
Ինձ դուր է գալիս ողբերգական ժանրը: Մակբեթը շատ բարի մարդ էր, բայց նրա կինը նրան համոզում է մարդասպան դառնալ: Նա առաջարկում է սպանել թագավորին և զբաղեցնել նրա տեղը: Բայց արդյունքում Մակբեթը պատժվում է իր նենգության համար:

Լևոն Ադամյան
Դաժան պատմություն էր: Չարժե ունենալ այնպիսի ձգտումներ, որոնց կարելի է հասնել ուրիշի կյանքի ու արյան գնով: Լավ է, որ վերջում չարությունն ու դաժանությունը ստանում են արժանի պատիժ:

Վարդուհի Պողոսյան
Krkin mi patmutyun vor@ evs unecav oxbergakan avart.Hetaqeqir ev heqiatayin patmutyun er li aryunali iradardzutyunnerov.Kuzei vor nman verjaban chunenar ays patmutyun@ ayl barin haxter charin.

Անահիտ Կարապետյան
Ինչպիսի դաժանություններ ու արյունահեղություններ ընդամենը մի գրքում :Մակբեթի դրական կերպարը Լեդի Մակբեթի պատճառով դարձավ բացասական : Ես կցանկանայի այս պատմվածքում տեսնել միայն բարին:

Նարե Եսայան
Այս Շեքսպիրյան պատմությունների շարքից առաջին գիրքն է,որ կարդացել եմ:Այս պատմվածքը լի է արյունով և չարությամբ:Պատմվածքը պատմում է Մակբեթի մասին:Այստեղ կային երեք վհուկներ,ովքեր գուշակեցին,որ Մակբեթը նստելու է գահին,բայց հետո կորցնելու է գահը:ԵՎ այդպես էլ լինում է:Մակբեթի կինը Մակբեթին վատ քայլի է դրդում և Մակբեթը անում է կնոջ ասածը:Նա սպանում է թագավորին և ձևացնում,թե տեղյակ չէ ինչ է կատարվում:Հետո նա նույնպես սպանվում է:Բոլոր ժամանակներում բոլոր մարդիկ կռվում են գահին նստելու համար:

Նատալի Խաչիկյան
Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը։ Այստեղ խոստում է դավաճանության, փառամոլության եւ անխղճության մասին, բայց վերջում չարը իհարկե պատժվում է։ Ես խղճում եմ Մակբեթին, քանի որ նա այնքան թույլ մարդ էր, որ դարձավ իր կնոջ կամքի, ագահության զոհը, սպանեց իր ընկերներին եւ վերջում էլ ինքը տուժեց։

Իննա Պալյան
Շեքսպիրի այա ստեղծագործությունն էլ հավանեցի, չնայացծ` արյունոտ էր: Ապերախտ Մակբեթն իր տիկնոջ պահանջով սպանեց իրեն վստահող թագավորին, ու սկսվեց անմեղ մարդկանց սպանությունների ՝ շղթան: Խիղճը տանջում էր Մակբեթին գահ բարձրանալուց հետո: Ամեն չար բան իր վատ ավարտն ունի: Մակբեթն ու իր կինը ստացան իրենց արժանի պատիժը:

Նատալի Բասմաջի
Պատմվածքը դավաճանության մասին է, ճիշտ է Մակբեթը զղջաց իր արարքի համար, թեկուզ և նա արյան գնով դարձավ Շոտլանդիայի թագավոր: Բայց հետո եղավ այն ինչ գուշակել էին:

Էմիլի Դոլխանյան
Ես այսպիսի գրքեր շատ եմ սիրում: Հիանալիորեն շարադրված այս զրույցում ամեն մեկը իր դերը ուներ: Ես այս գիրքը շատ հավանեցի:

Լևոն Ադամյան
Հրաշալի մտահաղացում է. ստեղծել մանկապատանեկան վերապատումների շարք, որը հնարավորություն է տալիս իմ տարիքում ծանոթանալ մեծն Շեքսպիրի այնպիսի համաշխարհային ստեղծագորություններին, ինչպիսիք են «Մակբեթ», « Ռոմեո և Ջուլիետ», «Փոթորիկ», «Ամռան գիշերվա երազը»: Կցանկանայի, որ ստեղծվեր հայ պատմագիրների այսպիսի վերապատումների շարք ևս և հաջորդ տարի «Ամառային ընթերցանության» ծրագրում ընդգրկվեին հայ գրողների ստեղծագործությունները:

Սոնա Մաիլյան
Շատ հետաքրքիր էր,բայց շատ տխրեցի,որ վհուկների կանխատեսումը ճիշտ էր:

Մհեր Հակոբյան
Լեդի Մակբեթը ոչ ոքի չէր սպանել սակայն նրա մեղքով Մակբեթը դարձավ մարդասպան։ Դա նաև Մակբեթի թուլակամության պատճառն էր։ Եվ ճիշտ են ասել <<Մի պղտորիր այն աղբյուրը որը քեզ ջուր է տալիս>>

Վարդան Եղիազարյան
Մակբեթը,լսելով իր փառասեր կնոջը,սպանեց թագավորին, որպեսզի ինքը լինի թագավոր, սակայն չվայելելով այն, սպանվեց թագավորի տղայի կողմից:Գիրքը շատ հետաքրիր և ուսուցանող է. չարը միշտ էլ վերզում պատժվում է:

Աննա Նիկողոսյան
Makbet@ skzbum lav mard er, sakayn ereq vhukner@ iren darcrecin agah ev inqnahavan. Nra kin@ nuynpes agah er ev stipum er Maketin, vorpeszi na xabeutyamb hasni ir npatakin. Irenc charutyan patcharov irenq zrkvecin amen inchic. Nranq cgtecin shati ev irenc unecacn el korcrecin.

Լիլիթ Մինասյան
Sheqspiri erkri parz verapatumnery goxtrik nkarazardumneri het mihyuselov Qed-i matenashary mec goxi gorcerin norkyanq e haxordum:

Երանուհի Հովհաննիսյան
Ինձ շատ դուր եկավ այս գիրքը:Եվ կշարունակեմ կրկնել որ Շեքսպիր շատ հետաքրքրությամբ եմ կարդում:

Անահիտ Մանուկյան
Uilyam Sheqspiri hatkapes ays patmutyun@ indz shat dur ekav.Mi poqr dajan er ev sarsapeli sakayn shat hetaqrqir.

Սուսաննա Գաբրիելյան
ինձ շատ դուր եկավ այս գիրքը և հույս ունեմ որ շատերին դուր կգա

Տիգրան Տեր-Մաթևոսյան
Մակբեթը հետաքրքիր և որոշ չափով դաժան պատմվածք է։Այս գրքի մեջ չարը պատժվեց,իսկ բարին հաղթեց։Հուսով եմ,որ այս գիրքը դուր կգա նաև մեծահասակներին։

Քրիստինե Ալավերդյան
Մակբեթը շատ հետաքրքիր ու բովանդակալից պատմվածք է: Ես այս գրքից բազում բաներ եմ սովորել: Ինձ այն շատ է դուր եկել :Ես սիրում եմ կարդալ տարբեր ժանրերի գրքեր ես սիրեցի նաև այս ժանրը: Ես ցանկանում եմ , որ բոլորը և մեծերը և փոքրերը կարդան այս գիրքը:

Ադելինա Ամիրյան
Inchpes Wiliam Shekspiri bolor im @ntercac patmutyunnerum ays grkum nuynpes kar kaxardank u kayin kaxardox vhukner.Nrank tesnum en, vor Makbet@ arka e darnalu,bayc inch gnov.Patmvack@ cuyc e talis,vor urishin vnas patcharelov mard chi karox erchanik lini u hangist apri.Charn anpayman mi or kpatjvi.Lav patmvack er.

Էլմիրա Ալավերդյան
Makbet@ azniv ev bari mard er, bayc ledi Makbeti patcharov na darav char ev dajan mard. Na spanec tagavorin, ir @nkeroch@ ev verchum spanvec inq@.

Էլեն Մկրտչյան
LEDI MAKBET2 SHAT AGAH ER. NRA AGAHUTYUN@ VARAKEC NAEV IR AMUSNUN. NRANQ SHAT SXALNER GORTSECIN VORI HAMAR PATMVACQI VERJUM PATJVECIN MAHOV.

Անահիտ Կարապետյան
Մակբեթը եվ Լեդի Մակբեթը այնքան ագահ էին ,որ նրանց ագահությունը հասցրեց մահվան:Ես խորհուրդ չէի տա հետեվել Մակբեթի օրինակին:

Նաիրի Խեքոյան
Ագահությունը մարդուն գցում է բոլոր գահերից... Կարծես այս խոսքերը հենց այս ողբերգության համար են գրված) Իշխանության հասնելու տենչանք, որը Մակբեթին և նրա կնոջը հասցրեց մահվան.Ցավալին այն է, որայն գրված է իրական փաստերի վրա)

Հայկ Տեր-Մաթևոսյան
Մակբեթը շատ հետաքրքիր գիրք էր և ես խորհուրդ կտայի բոլորին չհետևել Մակբեթի օրինակին։ Հետևելով կնոջ խորհրդին՝ Մակբեթը սպանեց Շոտլանդիայի թագավորին և ստանձնեց գահը։ Բայց հենց հաջորդ պատերազմի ժամանակ սպանվեց և Մակբեթի կնոջ ծրագիրը իր նպատակին հասավ։

Կարեն Բաղդասարյան
Makbet@ xizax ev bari heros er qani der nra char u paraser kin@ nran cher stipel spanel tagavorin

Կարեն Բաղդասարյան
Shat hetaqrqir ev huzich patmutyun e

Շուշանիկ Քարհանյան
Շուշանիկ Քարհանյան 14.08.2014 Մակբեթը զինոր էր որը պետք է դառնար Շոտլանդիայի թագաորը երեք վհուկներ գուշակությամբ և դա բերում է այն բանին որ,Մակբեթը կնոջ փառասիրության հետևանքով սպանում է թագաորին:Դրա համար այս գիրքը ես հաճույքով չէի կարդում:

Անահիտ Կարապետյան
Makbet@ char u dajan heros er . Nra kin@ shat char er ,bayc Makbet@ pataerazmi heros er

Օմար Բասմաջի
Մակբեթն ընթերցելիս սկզբում շատ վհատվեցի, տխրեցի, իշխանության հասնելու համար դավաճանել ամենամտերիմներին անընդունելի է իմ կողմից: Կցանկանամ, որ մարդիկ պահի ազդեցության տակ չմտածված, անդառնալի հետևանքրով քայլեր չկատարեն:

Ջուլիա Գևորգյան
Դաժան հեքիաթ գահին տիրանալ ցանկացող ագահ Մակբեթի մասին:Տխուր կարդացի այս գիրքը:

Հայկ Կարապետյան
Im karciqov ays patmvacq@ ir mej dastiarakchakan tarr e parunakum.petq e sharjves qo xelqov,isk ete charutyun es gorcum,ayd charutyun@ durs e galu qo dem

Հռիփսիմե Ուլիխանյան
im karciqov ays grqi spanutyunnern u xabeutyunner@ shat ein karevor@ berjum haxtec barin..............................................................

Արեգ Սերոբյան
Մակբեթը շատ ստոր հերոս է,որովհետև նա կատարեց կնոջ չար գաղափարը։Նա չար էր,որովհետև սպանեց իր մտերիմ ընկերոջը։Կարծում եմ Շեքսպիրի ամենավախենալու պատմվածքն է։



            © 2014-2018 Zangak 97