Գլխավոր     Մեր մասին     Գրախանութ     Նորություններ և միջոցառումներ     Հետադարձ կապ   
    Փնտրել
 

Մեր մասին

Հիմնադրումը

«Զանգակ» հրատարակչությունը «Զանգակ - 97» ՍՊԸ-ի ապրանքանիշն է:
Հիմնադրվել է Մկրտչյանների ընտանիքի կողմից 1997 թվականին: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը: Նրա ջանքերով լույս են տեսել ավելի քան 2000 գիրք ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով:

Հրատարակումները

«Զանգակ» հրատարակչությունը հատկապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակմամբ զբաղվող ընկերություն: Այն տարածաշրջանի առաջատար դասագրքաստեղծ հաստատություններից մեկն է: «Զանգակը» հրատարակում է նաև մանկական, գեղարվեստական գրքեր, բառարաններ, քարտեզներ, գիտական ամսագրեր և այլն: Կարևորելով ժամանակի պահանջները՝ ընթերցողին է ներկայացնում նաև էլեկտրոնային գրքերի տարատեսակ հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային սարքերի համար:

Հրատարակչությունը համագործակցում է նաև միջազգային հրատարակիչների, այլազգի և այլալեզու հեղինակների հետ՝ իրականացնելով համապատասխան աշխատանքներ միջազգային գրքի շուկայի լավագույն նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու համար:

Վաճառքի ենթակա գրքերի տեսականին ներկայացված է էջի ձախ կողմում նշված Բաժիններ, ինչպես նաև Կատալոգը ենթաբաժիններում:

Գործունեությունը

Հրատարակչության գործունեության գլխավոր նպատակը եղել և մնում է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումն ու լուսաբանումը: «Զանգակը» ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և սփյուռքի գիտական և մշակութային կյանքում: Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ` գիտահետազոտական խմբեր մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում:

«Զանգակ» հրատարակչությունը մշտապես արձագանքում է գրքաշխարհի խոշոր իրադարձություններին Հայաստանում և արտերկրում: Մասնակցում է մի շարք ցուցահանդեսների: Առաջիկա ցուցահանդեսների, ինչպես նաև այլ միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով կայքի Նորություններ և միջոցառումներ էջը:

«Զանգակ» հրատարակչությունը Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի, Եվրոպական կրթական հրատարակիչների խմբի և այլ միությունների ու միավորումների անդամ է, բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր:

Ինչպես գնել մեր գրքերը

Մենք փորձում ենք գնման գործընթացը առավելագույնս դյուրին դարձնել ձեզ համար: Այժմ դուք կարող եք բոլոր գրքերը առցանց գնել այս կայքի Գրախանութ էջից:



Բաժիններ
Արժույթներ
Հեղինակներ